Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն 45 կողմ եւ 56 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին: ԱԺ-ի մոտ բողոքի ցույց իրականացնող «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները երթով շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ գնալու են կառավարության մոտ: Այժմ ցուցարարները գտնվում են Օմբուդսմենի գրասենյակի մոտ, որից պահանջել են միանալ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, որոնք մտադիր են կենսաթոշակային «բարեփոխումների» հարցով դիմել Սահմանադրական դատարան: ՄԻՊ գրասենյակից ակցիայի մասնկիցներին տեղեկացրել են, որ ՄԻՊ-ը միանալու է ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, միայն պետք է , որպեսզի մշակվի հստակ հայց, քանի որ ՍԴ-ը փոքրիկ թերության դեպքում անգամ կարող է չընդունել հայցը, իսկ հիմնավոր հայց ներկայացնելու համար ժաանակ է պետք: