տուն Հասարակություն ՄԻՊ-ը անօթեւանների կացարանում «Զինվոր» գրությամբ գուլպաներ է հայտնաբերել

ՄԻՊ-ը անօթեւանների կացարանում «Զինվոր» գրությամբ գուլպաներ է հայտնաբերել

201
0

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում Պաշտպանի աշխատակազմի այցի արդյունքները կուղարկվեն Դատախազություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի Դատախազություն՝ ստուգման նպատակով:

Դրանց առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ:

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ: