տուն Հասարակություն ՄԻՊ-ը՝ վաճառված երեխաների քրեական գործի մասին

ՄԻՊ-ը՝ վաճառված երեխաների քրեական գործի մասին

226
0

Հայոց ցեղասպանության տարիներին Անդրանիկն ու հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեկ ոսկով երեխա էին գնում, իսկ հարյուր տարի անց ազգային-պահպանողական կուսակցություն հռչակվածի օրոք ոսկով՝ փողով, երեխաներն էին վաճառվում: Այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց՝ արդյոք հետեւում է Հայաստանից դուրս տարված եւ վաճառված երեխաների գործի հիմքով հարուցված քրեական գործին: «Ի՞նչ է կատարվել, որ նախկինում չի արվել»,- հարցրեց պատգամավորը:

ՄԻՊ-ը կարևոր համարեց այդ հարցադրումը, հիշեցրեց՝  եւս վարույթ է հարուցել: «Այս ոլորտը ոչ պատշաճ ուշադրության կենտրոնում է եղել, նաև անտեսված եղել, ուստի պետք է հետեւել գործընթացին»,- մանրամասնեց պարոն Թաթոյանը: