Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության ժամանակ մեկ գնդակ էր ուղարկել Մյունխենի «Բավարիայի» դարպասը (2։0), ասել է, որ ամեն ինչ կանի դորտմունդցիների երկրպագուներին ուրախացնելու համար։
«Խաղադաշտում միշտ փորձում եմ ցուցադրել լավագույն խաղս։ Դա կարևոր է ոչ միայն թիմի, այլ անձամբ ինձ համար։ Միշտ ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգուտ բերել «Բորուսիային»», — ասել է նա։