Միշտ էլ հաճելի է քեզ սիրելի կնոջը հաճելի անակնկալ մատուցել, եւ Մարտի 8-ը, ինձ համար, կարեւոր տոներից մեկն է: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Միշտ մորս եւ կնոջս հուշանվերի, ծաղկի տեսքով շնորհավորել եմ, նվերներ մատուցել ու միշտ մատուցելու եմ: Ես մաղթում եմ կանանց, որպեսզի միշտ լինեն հմայիչ, կանացի, երջանիկ, ներդաշնակ իրենց հոգու հետ: Կանացի կերպարից չհեռանան, այն կնոջ կերպարը, որը հատուկ է մեր ազգային հատկանիշներին, շատ ճիշտ ձեւաչափի պատկերացում է, որը եւ առաքելական եկեղեցու դավանանքներին մաքսիմալ մոտիկ է»,- ասում Էնֆիաջյանը:
Այն հարցին, թե ԲՀԿ պատգամավորը սիրում է անակնկալներ մատուցել ոչ տոնական օրերին՝ Էնֆիաջյանը պատասխանեց.
«Իհարկե, դրանից դու էլ ես քեզ լավ զգում: Միանշանակ կապ չունի տոն օր կլինի, սովորական օր կլինի, միշտ կարելի է հաճելի դարձնել կնոջ համար: Նույնիսկ սովորական օրը տոն դարձնել: Պետք է հասկանալ, որ կյանքում մաքսիմալ շատ ժամանակ է պետք գտնել, որպեսզի իրական շրջապատումˋ կանանց միջավայրը ավելի գեղեցիկ ու անակնկալներով լի դարձնել: Ու առհասարակ դա էլ է քո վրա դրական անդրադառնում»: