
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ ապրիլի 30-ին կորոնավիրուս էր հաստատվել, բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել աշխատանքի: Այս մասին հայտնել է վերջինիս խոսնակ Բորիս Բելյակովը:
Խոսնակը փոխանցել է, որ վարչապետն այսօր առավոտյան արդեն խորհրդակցություն է անցկացրել, իսկ հիմա պատրաստվում է Պուտինի հետ խորհրդակցությանը:
Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, ինչից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց: