Հայկական շոու-բիզնեսում նոր զուգերգ է հասունանում: Հայաստանի թիվ մեկ ռեփեր Միշոն եւ գեղեցկուհի երգչուհի Լուսինե Աղաբեկյանն աշխատում են համատեղ երգի վրա: Միշոն երգում, բնականաբար, ռեփ է կարդալու, իմիջայլոց խոսքերն էլ հենց ինքն է հեղինակել, իսկ երգի Լուսինեի հատվածի խոսքերի հեղինակն է նույնպես արդեն սիրված ռեփեր եւ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը: Երաժշտությունը գրել է dj Serjo-ն: Զուգերգի մտահղացումը ռեժիսոր Արամայիս Հայրապետյանինն էր` Լուսինեի ամուսնունը: Հավանաբար, երգի վերջնական պատրաստ լինելուց հետո հենց Արամայիսն էլ կնկարահանի տեսահոլովակը: Գեղեցիկ եւ տաղանդավոր երիտասարդների համատեղ աշխատանքը շուտով կհանձնվի երաժշտասերների դատին: