տուն Քաղաքական Հայաստան «Միշիկնյուզ»-ի արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան իր ակցիան կատարել. Հովհաննես Հովհաննիսյան

«Միշիկնյուզ»-ի արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան իր ակցիան կատարել. Հովհաննես Հովհաննիսյան

404
0

Տեսալսողական մեդիայի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ «Միշիկնյուզ»-ի արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան իր ակցիան կատարել եւ իր խոհանոցային էպոպեայի մի դրվագ ավելացնել։

Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ հայտնեց, որ լրատվամիջոցներից մեկում հայտնվել է մի նյութ, որի վերնագիրն է՝ «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Այնուհետեւ Հայրապետյանը շեշտեց, որ կես ժամ ժամանակ է տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին՝ վերնագիրը փոխելու կամ՝ նյութը հեռացնելու համար։

Հովհաննիսյանը անդրադարձավ այդ նյութին:

Նա ասաց, որ նմանատիպ քայլերը սեպ խրելու փորձեր են միջպետական հարաբերությունների մեջ մեր ռազմավարական գործընկերոջ հետ։

«Մենք խոսում ենք պատասխանատու մամուլի մասին այն ժամանակ, երբ չեն լինի «քեշ» փողով աշխատավարձեր, կլինեն գրանցված աշխատավարձեր, կլինի հայտարարագրված եկամուտ, եւ կլինեն հստակ խաղի կանոններ։ Այդ ժամանակ մենք կարող ենք ասել՝ եւս մեկ քայլ առաջ ենք գնացել»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւս անդրադարձավ այս նյութին։

Նա ասաց, որ քիչ առաջ կարդաց այդ հոդվածը եւ նույնիսկ երկմտում է՝ դա դավաճանակա՞ն քայլ է, թե՝ պարզ անգրագիտություն, որովհետեւ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր այդ ամբողջ խոսակցությունից նման բան «հանել»։