տուն Uncategorized Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ է ձայնագրելու

Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ է ձայնագրելու

318
0

kj

Այն ժամանակ, երբ Բարաք Օբաման նկարչական ցուցահանդես է բացում Սպիտակ տանը, նրա կինը` Միշել Օբաման, որոշել է ձայնագրել հիփ-հոփ ալբոմ «Songs for a Healthier America» վերնագրով: Այս ամենն այն բանի համար, որ առաջին տիկինն անընդհատ մտածում է իր ժողովրդի գիրանալու համար և այդ պատճառով, դեռ անցյալ տարվանից նա ստեղծել է «Let’s Move» կազմակերպությունը: Միշելը նաև Սպիտակ տան բակում փոքրիկ այգի է ստեղծել և բազում շոուների ժամանակ ցույց է տալիս իր ֆիզիկական լավ պատրաստվածությունը: Ալբոմում ներառված են 19 երգեր: Սակայն, ամեն դեպքում առաջին տիկնոջը ալբոմում մենք չենք կարող լսել, քանի որ այդ ալբոմում տեղ են գտել Ջորդին Սպարկսը, Մատիսյահուն, Աշանտին և այլք: Երգերն այժմ լսել չի կարելի, սակյան կարող եք դրանց մասին պատկերացում կազմել դրանց ոգեշնչող վերնագրերից` «Ուժեղ» (Stronger), «Քայլ առաջ» (One Step Forward), «Դու այն ես, ինչ ուտում ես» (U R What U Eat), «Ուղղակի հավատա» (Just Believe), «Եկեք շարժվենք» (Let’s Move), «Մենք սիրում ենք բանջարեղեններ» (We Like Vegetables) և այլն…

Աղբյուր՝ YES.COM.RU

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here