Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ներկա են գտնվել Վիեննայում ընթացող ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստին: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով ավստրիական լրատվամիջոցներին:
Համաձայն այդ տեղեկության, միջնորդները հանդես են եկել խորհրդի առջև և վերահաստատել իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրանք ողջունել են բանակցային գործընթացի ժամանակ խորհրդի աջակցությունը, մասնավորապես նոյեմբերի վերջին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: