ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշավայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործըթնացը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:
Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպման ժամանակ քննարկելու են հակամարտության կարգավորման գործըթնացին նպաստող քայլեր:
Հիշեցնենք, որ Սարգսյան — Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին Հաագայում, սակայն այն որևէ արդյունք չի արձանագրել: