Այսօր առավոտյան սկսվել է Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու: Արցախի հիմնախնդրի կարգավորման նպատակով Ադրբեջան են ժամանել ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո ուղևորվելու են Երևան: