ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավարտել է այցը Ադրբեջան: APA գործակալության տեղեկություններով` նա կմեկնի Լոնդոն, որտեղ այսօր կշարունակի բանակցությունները Լեռնայի Ղարաբաղի կարգավորման հարցով: Այս մասին Ջեյմս Ուորլիքը գրել է Twtter-ի իր էջում:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Բաքվում Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: