տուն Քաղաքական Միջազգային Մինչև 2018 թվականն Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կկազմեն 20 միլիարդ դոլար

Մինչև 2018 թվականն Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կկազմեն 20 միլիարդ դոլար

122
0

url

Մինչև 2018 թվականն Ադրբեջանը Թուրքիայում կներդնի առնվազն 17 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji ընկերության ղեկավար Քենան Յավուզըլ Հաղորդում է Trend գործակալությունը:

Նրա խոսքերով` ներդրումներ ասելով ի նկատի ունի 2008 թվականից Ադրբեջանի մասնակցությունը Թուրքիայում իրականացվող մի քանի նախագծերի, որոնք առայժմ ընթացքի մեջ են: «Այս առումով բացառված չէ, որ ծրագրերի իրագործման ընթացքում ներդրումները հասնեն 20 մլրդ դոլարի: Իրականացնելով էներգետիկ և նավթաքիմիական ոլորտնրի այս և այլ նախագծեր, Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ամենամեծ ներդրող երկիրը Թուրքիայում», — ասել է Յավուզը:

Տեղեկացնենք, որ SOCAR Turkey Enerji ընկերությունը Թուրքիայի արդյունաբերությունում երկրորդ խոշոր ընկերությունն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here