տուն Քաղաքական Հայաստան Մինչև տարեվերջ iPhone-ի սիրահարների համար նոր մոդելներ կթողարկվեն

Մինչև տարեվերջ iPhone-ի սիրահարների համար նոր մոդելներ կթողարկվեն

301
0

iPhone 12-ի շնորհանդեսը պետք է կայանար այս տարվա սեպտեմբերին, սակայն, հավանաբար, կհետաձգվի մի քանի ամսով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

 Apple ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ թողարկել iPhone-ի ինը նոր մոդելներ։ Ինչպես հաղորդում է Mysmartprice.com հարթակը, Եվրասիական տնտեսական կոմիտեն արդեն արտոնագրեր է տրամադրել նոր մոդելների համար։

Նախնական տեղեկություններով՝ դրանք կպատկանեն iPhone 12 գաջեթների ընտանիքին։ Նշվում է, որ հիմա սարքերի նկարագրության մեջ եղածը տվյալները iOS 13 օպերացիոն համակարգինն են։ Մինչդեռ iOS 14-ը, որով էլ աշխատելու են նոր մոդելները, պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Հիշեցնենք, որ iPhone 12-ի շնորհանդեսը պետք է կայանար այս տարվա սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հավանաբար մի քանի ամսով կհետաձգվի։