տուն Քաղաքական Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա

Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա

245
0

Այսօր մեկնարկել է ԱԺ քառօրյան։ Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ եթե 2017 թվականին 34 հազար մեքենա է ներկրվել, 2018-ին՝ 67 հազար, ապա 2019-ի նոյմբերի 1-ի դրությամբ հանրապետություն է ներկրվել 140 հազար մեքենա, և մինչև տարեվերջ այդ թիվը դառնալու է 180-185 հազար։

«Պետական բյուջեն մինչև տարեվերջ կստանա 250 միլիոն դրամի մաքսատուրք և ԱԱՀ։ Մենք ցանկանում ենք, որ ժամանակավորապես՝ մեկ տարով, մեքենաների ներկրմամբ զբաղվող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես, մեր 20-25 հազար քաղաքացիներին թողնելով կտրուկ փոփոխված իրավիճակի առաջ, մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- շեշտեց պատգամավորը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով հարցն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ փոփոխությունների ներդրմամբ մեծ քանակությամբ ավելացված արժեքի հարկ ուղղակի չի վճարվի։