Ինչպես ավելի վաղ նշել էինք, այսօր գյուղացիները կրկին փակել են Ապարան-Երևան ճանապարհը: Նրանք օրեր առաջ հանդես էին եկել Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ:
«Մինչև Երևան գնալու ենք, այսօր պիտի հավաքեն էս տեխնիկան: 20 օր ժամանակ ենք տալիս, հարցը չեք լուծում, 10 րոպեում պիտի լուծեք: Մի ամիս է՝ մեզ խաբում եք»,- բացականչում են գյուղացիները:
Հավաքվածներին այս պահին մոտեցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Գյուղացիները շարունակում են պահանջել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպում:
Նշենք, որ բացի ոստիկաններից, դեպքի վայրում են նաև Կարմիր բերետավորները: