Այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ.«Հայաստանի կառավարությունը քրեկան հետապնդման լծակները օգտագործում է քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Այդպիսի հետապնդման զոհ է ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանըˋ ավելացնելով, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի ուղերձն է փոխանցել նրան: Պատգամավորը նկատեց, որ այդ ուղերձի հիմնական ասելքին այն էր, որ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցնի իր ակցիաները: Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե մինչև երբ է Կառավարությունը քաղաքական հետապնդում իրականանցնելու:
Պատագմավորի հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ քաղաքական նպատակով հետապնդում տեղի չի ունենում: Հարուցվելէ քրեկան գործ, որի շրջանակներում էլ նա ներգրավվել է որպես մեղադրյալ.«Իրոք, այդ դեպքերից հետո Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպում տեղի ունեցել է, սակայն ես ոչ ոքի ուղերձը նրան չեմ փոխանցել: Ես ծանոթացել եմ խնդրին, և ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր խնդիրը և ներկայացներ առաջարկություններ, որպեսզի այդ ուղղությամբ բարեփախումներ իրականացվեին: Մենք պայանավորվել էինք, որ մինչ ես խնդրիի մասին կտեղեկացնեմ հանրապետության ղեկավարությանը, իրենց ակցիաները պետք է դադարեին: Պետք է ստեղծեինք աշխատանքային խումբ, որը ղեկավարելու էր իմ աշխատակազմի ղեկավարը, և խնդիրը լինելու էր իմ անմիջական վերահսկողության տակ, սակայն Վոլոդյա Ավետիսյանը խախտելէ պայմանավորվածությունը: Եվ մինչ ես կդիմեի հանրապետության ղեկավարությանը, նա շարունակել է իր գործունեությունը»,-ասաց նախարարը: