Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Որոշումը հորդորում է խուսափել տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց, բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:
«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները», — ասված է հայտարարության մեջ։
Իտալիայում երեկվա դրությամբ Իտալիայում հիվանդացել է 4 հազար 636, մահացել է 197 մարդ: