«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերը գիտակցության է եկել։ Հայտնում է Le Parisien-ը։
Կլինիկայի աշխատակիցը, որն իր անունը չի հայտնել, հավաստիացրել է, որ Շումախերը իսկապես այդ հիվանդանոցում է եւ գիտակցության է եկել։
Հիշեցնենք, որ ավտոսպորտի լեգենդի հետ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել 2013-ի դեկտեմբերի 29-ին։ Որդու եւ ընկերների հետ ֆրանսիական Ալպերում սահելիս նա սահուղուց շեղվել էր, գլխով հարվածել քարին եւ ստացել ուղեղի լուրջ վնասվածք, ինչի հետեւանքով մարզիկն ընկել էր կոմայի մեջ։