տուն Աշխարհ Միխայիլ Եֆրեմովն ավտովթարից հետո սրտի նոպա է ունեցել

Միխայիլ Եֆրեմովն ավտովթարից հետո սրտի նոպա է ունեցել

242
0

ՌԴ վաստակավոր արտիստ, դերասան, ռեժիսոր և հաղորդավար Միխայիլ Եֆրեմովը լույս ուրբաթ սրտի նոպա է ունեցել: Այս մասին հայտնում է TASS-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 56-ամյա դերասանը հրաժարվել է շտապօգնություն կանչել։ Նրա փաստաբանի խոսքով՝ դա տեղի է ունեցել վերջերս Եֆրեմովի մասնակցությամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարից հետո նրա մոտ առաջացած նյարդային ցնցումների հետևանքով։

Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ի ուշ երեկոյան՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Եֆրեմովի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։ Ավելի ուշ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել դերասանի դեմ։ Հայտնի է, որ Եֆրեմովն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ է վարել մեքենան, ուստի՝ նրան կարող է 5-12 տարվա ազատազրկում սպառնալ։