Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է հոբելյանից հետո լքել բեմը:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, արտիստը հերքել տեղեկատվությունը՝ ասելով.
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Ես չգիտեմ, թե այդ լուրը որտեղից է հայտնվել, այդ հարցով դիմեք լրագրողներին, ոչ թե ինձ: Հիմա ես նկարահանում ունեմ, ներեցեք»:
Հաղորդվում է, որ սիրված արտիստը դեկտեմբերի 26-ին կտոնի ծննդյան 70-ամյակը: