տուն Սպորտ Միխայել Շումախերին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք

Միխայել Շումախերին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք

67
0

23027151

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են Գրենոբոլի հիվանդանոցի վերականգնողական բաժանմունք։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն՝ հղում կատարելով գերմանական Bunte-ին։ Անցյալ շաբաթ Ալենսբախի գերմանական վերականգնողական կլինիկան հերքել էր լուրերն այն մասին, թե հայտնի ավտոարշավորդը գտնվում է իր պատերի ներսում։
Bunte-ն նշում է, որ, չնայած Շումախերի առողջացման նվազ շանսերին, նախկին ավտոարշավորդին նախապատրաստում են վերականգնողական գործողությունների, եւ բուժման հաջորդ փուլը լինելու է հատուկ վերականգնողական կլինիկա տեղափոխությունը։