Շատերը կարծում են, որ միլիոնատերերն ապրում են աշխարհի խոշորագույն կենտրոնների նորակառույց բարձրահարկերի պենտհաուսներում: Այս դատողությունը վերաբերում է շատ միլիոնատերերի, բայց ոչ 54-ամյա չինուհի Ու Յու Յոժենին: 54-ամյա կինն, ամեն առավոտ, ժամը երեքին դուրս է գալիս՝ Ուհան քաղաքի փողոցերն ավլելու համար:
Նա չի վախենում այս ծանր աշխատանքից, չնայած որ նրա երկու երեխաներն աշխատում են բարձր վարձատրվող պաշտոններում, իսկ կնոջ հաշվին կա ավելի քան մեկ միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է The Mirror-ը: Կյանքի մեծ մասը կինն աշխատել է վարորդ, խոհարար, հավաքարար: 5 տարի առաջ պետությունը չինուհուց գնել է նրա հողը, իսկ կինն այդ գումարը ներդրել է անշարժ գույքի մեջ և չի սխալվել: Այսօր նա ունի 21 շինություն, որոնք ապահովում են իր բարձր եկամուտը: Սակայն Յոժենը շարունակում է հավաքարար աշխատել, քանի որ ըստ նրա` չաշխատելով ինքը վատ օրինակ կծառայի իր երեխաների համար: