տուն Քաղաքական Միլիոնավոր դոլարների հանցավոր եկամուտ են գեներացրել. դատախազ

Միլիոնավոր դոլարների հանցավոր եկամուտ են գեներացրել. դատախազ

527
0

Հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել, փորձել են թաքցնել դրանց իրական ծագումը: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատախազի խոսքով`այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնք վերաբերում են 10 եւ ավելի տարիների` հատուկ կազմակերպված սխեմաների: «Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- մանրամասնեց պարոն Դավթյանը:

Գլխավոր դատախազը վստահեցրեց` փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազը, հիշեցնենք, խորհրդարանում ներկայացնում էր 2019 թ-ի դատախազության  գործունեության հաշվետվությունը: