տուն Տնտեսական Ադամանդագործությունը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցում

Ադամանդագործությունը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցում

220
0

ADM դայմոնդս ադամանդի գործարանը, որի բացումը տեղի ունեցավ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ամենախոշոր ներդրումը  արտադրության ոլորտում կատարվել է Բաղիկյան եղբայրների կողմից, որոնց շնորհիվ ստեղծվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր, իսկ ադամանդագործության ոլորտն զգալի աճ է ունեցել:  

Ներկայացնենք մի քանի կարևոր փաստեր: 2019 թվականին` մինչև գործարանի բացումը, ընկերությունում կար 70 աշխատող, իսկ դեկտեմբերի 2-ից հետո աշխատակիցների թիվը հասավ շուրջ 250-ի, իսկ 350 հոգի անցնում է ուսումնական փուլ՝ առաջիկայում արտադրական գործընթացին մասնակցելու համար: Մինչև տարվա վերջ գործարանի աշխատակիցների թիվը կհասնի 700-ի: ADM դայմոնդ ընկերությունը նախատեսում է գործարաններ բացել նաև Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում:  

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ընկերությունը արտահանել էր շուրջ 7 միլիարդ դրամի արտադրանք, իսկ ահա գործարանի բացումից՝ դեկտեմբերի 2-ից հետո գործարանն ունեցել է ֆանտաստիկ արդյունքներ: Դեկտեմբերից մինչև փետրվար՝ 2 ամսում, գործարանն արտահանել է գրեթե 7 ու կես միլիարդի արտադրանք: Ստացվում է, որ գործարանը 2 ամսում ավելի շատ արդյունքներ է տվել, քան նախորդ տարում:  

Հայաստանի ապագան արտադրությունն է՝ հավելյալ արժեք ստեղծող քաղաքացին: Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ առաջիկա ամիսներին արտահանման ծավալները կրկնապատկվելու են և ավելի մեծ արդյունքներ են արձանագրվելու: