տուն Լուրեր Միլենա և Էլենա տաքսի ծառայությունների մեքենաները արտոնյալ կարգավիճակ ունեն

Միլենա և Էլենա տաքսի ծառայությունների մեքենաները արտոնյալ կարգավիճակ ունեն

247
0

aiiiiiiiii

Միլենա և Էլենա տաքսի ծառայություններն իրենց մեքենաները կայանում են Ավան Առինջ թաղամասի կենտրոնում գտնվող կանաչ տարածքում և զբաղեցնում են կից հրապարակը։ Տես՝ լուսանկարը։

Ըստ մամուլի տեղեկությունների այդ ծառայությունները պատկանում են Երևանի ավագանու անդամ Արմեն Երեմյանին, որը մտերիմ է Տարոն Մարգարյանի հետ։ Այս տաքսի ծառայությունների մեքենաները նաև արտոնյալ կարգավիճակ ունեն Երիտասարդական կայարանին կից Ավան տանող կանգառում, երբ ուշ ժամերին գրավում են ամբողջ կանգառն ու փոխարինում բացակայող հանրային տրանսպորտին։

Միլենայի և Էլենայի մեքենաները խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը Ավան Առինջի փոքր հրապարակում և այնպիսի արագությամբ են սլանում, որ վտանգ են ներկայացնում անցնող հետիոտների համար։ Անցնող քաղաքացիները մշտապես ականատես են լինում անպարկեշտ գոռոցների և վիճաբանությունների ու աղմուկի։

Երևանի հանրային պուրակներն ու հրապարակները նախատեսված են ընդհանուր օգտագործման համար և դրանք չեն կարող մասնավորեցվել և օգտագործվել՝ խանգարելով քաղաքացիների հանգիստն ու տեղաշարժը։

Պահանջում ենք անհապաղ հեռացնել Միլենա ծառայության կոնտեյները կանաչ տարածքից և տաքսիները չկայանել կանաչ տարածքում և հրապարակում։

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here