տուն Սպորտ Միլանի ֆուտբոլիստն առաջիկա 18 ամիսը բանտում է անցկացնելու

Միլանի ֆուտբոլիստն առաջիկա 18 ամիսը բանտում է անցկացնելու

109
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

«Միլանի» հարձակվող Մբայե Նյանգը, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնպելյեի» կազմում, այսօր 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն՝ հղում կատարելով Europe1.fr-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին 19-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական ակումբի մարզաբազայից ոչ հեռու իր Ferarri մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ծառին։

Մեղադրող կողմը պահանջում էր 170 ժամ հասարակական աշխատանքներ սահմանել ֆուտբոլիստի համար, սակայն դատարանը Նյանգի մեղքը ճանաչել է մի քանի հոդվածներով (արագության հսկայական չարաշահում, առանց վարորդական իրավունքի մեքենայի վարում, հետիոտնի կյանքին սպառնացող վտանգ, կարմիր լույսի տակ մեքենայի վարում) և վերջինիս դատապարտել 18 ամսվա ազատազրկման։