տուն Սպորտ Միլանի փոխնախագահ կարող է նշանակվել լեգենդար Պաոլո Մալդինին

Միլանի փոխնախագահ կարող է նշանակվել լեգենդար Պաոլո Մալդինին

86
0

Paolo Maldini, AC Milan

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մոտ ժամանակներում կարող է պաշտոնանկ արվել։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։

Նախնական տեղեկություններով՝ 69-ամյա պաշտոնյայի փոխարեն կնշանակվի «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին։

Բացի այդ, նախօրեին հայտնի է դարձել, որ ներկայիս գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը, ով երկու ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնում, կարող է չհասցնել ավարտել այս մրցաշրջանն այդ պաշտոնում, քանի որ ակումբի ղեկավարութոյւնը դժգոհ է նրանից և պատրաստվում է գլխավոր մարզիչ նշանակել Ֆիլիպո Ինձագիին։

Չնայած ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է Սիլվիո Բերլուսկոնիի կողմից, սակայն վատ արդյունքների դեպքում այդ պաշտոնանակությունը սարերի հետևում չէ։