«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկության եզրին է: Իտալիայի առաջնությունում անհաջող հանդես եկող «ռոսոներիներին» կարող է գլխավորել Մաուրո Տասոտի-Կլարենս Զեեդորֆ զույգը: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
Տասոտին այս պահին թիմի գլխավոր մարզչի օգնականն է, իսկ Զեեդորֆը հանդես է գալիս բրազիլական Բոտաֆոգոյում:
Տեղեկացնենք, որ «Միլանի» մեկնարկը վատագույնն է վերջին 31 տարվա առաջնություններում: Թիմը 10-ը տուրում վաստակել է ընդամենը 11 միավոր: