տուն Տնտեսական Միգուցե լինեն նաև նորմեր, որ Մաքսային միությունը վերցնի այն, ինչը որ կա...

Միգուցե լինեն նաև նորմեր, որ Մաքսային միությունը վերցնի այն, ինչը որ կա Հայաստանում. փոխնախարար

309
0

«Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, թե այն ամենը, ինչ կատարվել է Հայաստանում ԵՄ հետ համագործակցության ձևաչափում, հակասելու է Մաքսային միության հետ տարվող գործընթացներին»,- այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողներին: «Ես չեմ բացառում, որ որոշ հարցերում կլինեն տարբերություններ՝  մոդելների, ձևաչափերի ու իրավական կարգավորման նորմերի: Բայց վստահեցնում եմ, որ շատ ու շատ հարցերում այն, ինչ արվել է վերջին 2-3 տարիներին DCFTA-ի (խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի) շրջանակում, ընդհանուր կոնտեքստում իրականացված ռեֆորմների շրջանակում, չի հակասի Մաքսային միությանը, և մենք հակված ենք այդ մասով համագործակցությունը ԵՄ հետ և ընդհանուր առմամբ բարեփոխումները շարունակել»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունները դեռևս շարունակվում են: «Կան որոշակի նորմեր Մաքսային միության շրջանակում, որոնք պարտադիր են կիրառման համար, և կան որոշակի նորմեր, որոնք որ պետք է բանակցել, հստակեցնել, հասկանալ՝ արդյոք Հայաստանը անմիջապես պետք է կիրառի, թե հնարավոր են որոշակի անցումային շրջաններ: Միգուցե լինեն նաև նորմեր, որ Մաքսային միության շրջանակում նախատեսվում է ավելի եվրոպական մոդելների կիրառումը, վերցնելը և տեսնելով, որ Հայաստանում դրանք արդեն իսկ ներդրված են, մենք չփոխենք և համապտասխան ժամանակահատվածում Մաքսային միությունը վերցնի այն նորմերը, ինչը որ կա Հայաստանում»,- հայտարարեց Գ. Մելքոնյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here