Միացյալ Նահանգներն աջակցում են ուկրաինացի ժողովրդի ջանքերին եվրաինտեգրման ճանապարհին: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք ամբողջ երկրում իրականացվող զանգվածային բողոքի ակցիաներին: Շարունակում ենք կոչ անել բոլոր ուկրաինացիներին՝ իրենց կարծիքն արտահայտել Ուկրաինայի ապագայի մասին կառուցողական ոճով: Մենք, իհարկե, աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին՝ եվրոպական ժողովրդավարությանը, եվրաինտեգրմանը հասնելու ճանապարհին»,- ասել է Փսակին:
Փսակին չի մեկնաբանել, թե ինչու Ջոն Քերին հրաժարվել է մեկնել Ուկրաինա, ուր դեկտեմբերի 5-6-ին կայանալու ԵԱՀԿ նախարարարական խորհրդի նիստը, որտեղ Ուկրաինան համարվում է նախագահող երկիր: