տուն Քաղաքական Հայաստան Միացյալ Թագավորություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական...

Միացյալ Թագավորություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

492
0

Ի պատասխան «Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած՝ «Նոր տարում՝ նոր վոյաժներ» վերտառությամբ հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ հունվարի 20-ին Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով Միացյալ Թագավորություն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ տեղեկացնում է tert.am-ը:

Հարկ ենք համարում հայտնել նաև, որ նախարար Ա․ Հարությունյանը Երևանից մեկնել է հունվարի 19-ին և վերադարձել 21-ին, Լոնդոնում նա մնացել է մեկ օր։