Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։
Այս մասին «Twitter»-յան միկրոբլոգի իր էջում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։
«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասությամբ համեմելով գռառումը. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը` գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։
.@Armenia??continues an intense fight against the pandemic. #Lithuania?? continues standing by our Armenian friends. Today Lithuanian Government decided to send a medical team and experts to #Armenia aimed at helping to combat #covid19.
— Linas Linkevicius (@LinkeviciusL) June 10, 2020
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն: pic.twitter.com/lEqxnbfY9I
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Լիտվայի կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան գործուղելու խիստ կարևոր որոշումը։
Շնորհակալ ենք մեր լիտվացի բարեկամներին, Լիտվայի կառավարությանը։
IMPORTANT!
Lithuania’s government in its today’s meeting has made an extremely important and timely decision to send a medical team to Armenia to help us in our fight against #COVID.
We are grateful to our Lithuanian colleagues, Lithuanian government.
Այս գործընթացն իրականություն է դարձել Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Tigran Mkrtchyan -ի ամենօրյա հսկայական աշխատանքի շնորհիվ»։