տուն Քաղաքական Վերլուծական Միայն քաղաքացիական շարժումը կարող է բերել ինքնիշխանության խնդրի լուծմանը

Միայն քաղաքացիական շարժումը կարող է բերել ինքնիշխանության խնդրի լուծմանը

304
0

ccccccccccccccccccc

Գազային համաձայնագրի շուրջ գործընթացները շարունակվում են: Ազգային Ժողովը կոալիցիոն մեծամասնությամբ վավերացրեց համաձայնագիրը, սակայն դա կատարեց բավականին վատ ձևով՝ թողնելով այդ համաձայնագրի հաստատման իրավական անճշտություններ՝ ինչը ապագայում նոր, ոչ ստրկատիրական վարչակազմի ձևավորման պայմաններում հնարավորություն կտա ինչ- որ ձևով խզել այդ պայմանագիրը:

Սահմանադրական դատարանում գործը վիճարկելը այս իրավիճակում առնվազն երկրորդական է: Անկախ նրանից, թե սահմանադրական դատարանը կճանաչի կատարված քվեարկությունը և արդյունքների հաշվարկը օրինական, թե ոչ, կա հնարավորություն «օրինական քվեարկություն» իրականացնելու, քանի որ պառլամենտական մեծամասնությունը, ամեն դեպքում, կոալիցիոն ուժերի ձեռքում է:

Այս իրավիճակում հիմնական ուշադրությունը կենտրոնացնել միայն իրավական ուղղության վրա և հուսալ, որ համաձայնագրի չվավերացումը կարող է տեղի ունենալ հաշվիչ հանձնաժողովի նիստ գումարելով կամ սահմանադրական դատարան դիմելով՝ առնվազն միամտություն է: Հետևաբար միայն ձևավորված քաղաքացիական շարժումը կարող է բերել այս հարցի լուծմանը: Մեղմ ասած՝ պետք է անցնել փողոցային պայքարի: Փողոցային պայքարը այս դեպքում՝ ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի և պետական այլ կառույցների դռներից դուրս:

Այստեղ մեղադրել կուսակցություններին, որ գնում են այդպիսի ճանապարհով և չեն անցնում հստակ ուրվագծված փողոցային պայքարի, այդքան էլ ճշմարտացի չէ: Այդ կառույցների գործունեության տրամաբանության մեջ չի մտնում քաղաքացիական շարժման իրականացումը: Կուսակցությունների հիմնական գործառույթն է ընտրությունների միջոցով վարչակազմի ձևավորումը կամ կառավարման լծակների ստացումը և դրա միջոցով հանրային օրակարգում առկա խնդիրներին լուծումներ տալը: Այս տրամաբանությունից ելնելով` լիովին արդարացված է ԱԺ-ում քվեարկության պրոցեսով հաստատման ձախողման փորձը, Սահմանադրական դատարան դիմելը կամ հաշվիչ հանձնաժողովի նիստը:

Նման շարժում ձևավորելու համար պետք է տեղի ունենա հանրության ինքնակազմակերպում, մոբիլիզացիա, որն էլ քաղաքացիական պայքարի զանազան եղանակներով կպարտադրի համաձայնագրի առ ոչինչ համարումը : Նման շարժման հաջող  տարածման դեպքում անխուսափելի կլինի արդեն առկա վարչախմբի հեռացման հարցը:

Այսպիսով,պետք է գործել երկու ճակատով, սակայն ժխտելով  իրավական ընթացակարգերից փողոցային պայքարի անմիջական կախվածությունը:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here