ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը գրում է.
«Կորոնավիրուսի համաճարակը իսկապես փոխում է աշխարհը, փոխվում է մարդկանց կենցաղը, սովորույթները, կառավարությունները լայնածավալ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում, իսկ տնտեսագետները փորձում են կանխատեսումներ անել թե ինչ մոդել է ունենալու համաշխարհային տնտեսությունը:
Մեր երկրում համաճարակի կանխարգելմանն ուղղված քայլերին զուգահեռ ի հայտ են եկել նոր «մասնագիտական» ուղղություններ, որոնցից ամենակտիվները «վիրուսոլոգ-տնտեսագետների» խումբն է, երբ լսում ես այս մարդկանց ու նրանց առաջարկները, սկսում ես հասկանալ, որ վեց տարի անտեղի ես կորցրել տնտեսգիտություն ուսանելով, որովհետև պարզում է,որ մեզ սխալ են դասավանդել, իսկ երբ փորձում ես հասկանալ թե ինչ են ասում, պարզվում է չունես այդքան վառ երևակայություն ու միակ փրկությունդ իսկապես լրահոսից ինքնամեկուսանալն է:
Խնայեք մեզ, հարգելիներս:
Առողջ եղեք»: