Տեղական դիմակների մեծածախ գինը նվազել է, դարձել է 60 դրամ: Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակը 100 դրամ է, ներմուծվածը՝ 150 դրամ: Այսօր կառավարության նիստում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ սպառողներին մեկ դիմակը կվաճառվի 70 դրամով: ՏՄՊՊՀ-ը հերքեց այն լուրերը, թե 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվել է 200-220 դրամով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հորդորեց քաղաքացիներին կտորե դիմակներ չկրել: «Եթե կան ֆինանսական դժվարություններ, օգտագործեք տնային օգտագործման դիմակներ, որոնք, սակայն, չեն համեմատվի բժշկական դիմակների հետ: Բժշկական դիմակներն ավելի շատ են պաշտպանում քաղաքացուն վարակից: Կտորե դիմակ դնելու միակ պատճառը պետք է լինի ֆինանսականը, ոչ թե գեղեցկության համար: ԱՀԿ-ն ասում է՝ 60 տարեկան եւ ավելի բարձր քաղաքացիները, որոնք խոցելի խմբում են, պետք է բժշկական դիմակ կրեն»,- մանրամասնեց պարոն Թորոսյանը: