տուն Տնտեսական Մթերվել է 46 հազար տոննա պտուղ-բանջարեղեն

Մթերվել է 46 հազար տոննա պտուղ-բանջարեղեն

247
0

Սույն թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 46 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մթերումներից 25 հազար տոննան բանջարեղեն է, այդ թվում՝ 16.8 հազարը՝ լոլիկը,  1.9 հազարը՝ սմբուկը: Մթերվել է 21 հազար տոննա պտուղ, այդ թվում՝ 13 հազար տոննա ծիրան, 1.5 հազար տոննա դեղձ, 2.2 հազար տոննա խնձոր: Մթերված խաղողը կազմում է 157.3 հազար տոննա: Մթերումները դեռևս շարունակվում են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here