Ընթացիկ շաբաթվա վերջին Կիև է ժամանելու ամերիկյան պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։
«Մարտի 14-16-ը նախատեսվում է Ջոն ՄըքՔեյնի գլխավորությամբ ԱՄՆ սենատորների պատվիրակության այցը Ուկրաինա։
Պատվիրակության կազմում են լինելու 5 սենատորներ, որոնք հանդիպելու են Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ինչպես նաև ԱԳՆ, ՊՆ և մի քանի այլ գերատեսչությունների ղեկավարությունների հետ», — Պերեբիյնիսի խոսքերն է փոխանցում «Կորեսպոնդենտը»։