Չինաստանի Ուհան քաղաքում առաջացած ու աշխարհի տարբեր քաղաքներում տարածված կորոնավիրուսի համաճարակով պայամավորված տարբեր երկրներ ինքնապաշտպանության իրենց մեթոդներն են կիրառում` վարակից զերծ մնալու համար:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, Տաջիկստանում այցելությունների համար ժամանակավորապես փակում են մզկիթները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Այս մասին հայտնել է Տաջիկստանի կրոնի գործերով կոմիտեի խոսնակ Աֆշին Մուկիմինը։
Վերջինս պարզաբանել է, որ այդ որոշումը կայացվել է կրոնավորների կողմից։ Տաջիկստանի առողջապահության փոխնախարար Միրհոմիդին Քամոլզոդան էլ հայտարարել է, որ զանգվածային կրոնա-պաշտամունքային արարողությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Ինչպես արդեն հայտնել ենք, ի տարբերություն այլ երկրների` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հոգևոր և ծիսական արարողությունները չի դադարեցնի: