Այսօր Մեքսիկայի խորհրդարանում տեղի է ունեցել կարևոր քննարկում: Ձայների մեծամասնությամբ այդ երկրի օրենսդիրներն ընդունել են մի որոշում, որի համաձայն, օտարեկրյա ընկերություններին թույլատրվել է գործել Մեքսիկայի նավթարդյունաբերական ոլորտում:
Սակայն այս քննարկումներն ունեցել են նաև սկանդալային ընթացք: Պատգամավորներից մեկն իշխանություններին մեղադրել է երկրի քաղաքացուն թալանելու մեջ, և որպես այդ թալանը խորհրդանշող ակտ` մերկացել է խորհրդարանի ամբիոնի մոտ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: