Մեքսիկան իր դժգոհությունն է հայտնել մամուլում հայտնված այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որի ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնին՝ լրտեսելով նրա էլեկտրոնային նամակագրությունը։
Արդեն տեղեկացրել ենք, որ գերմանական Der Spiegel-ը հրապարակել էր Էդվարդ Սնոուդենի գատնազերծած փաստաթուղը, որից պարզ էր դարձել, որ բացի Մեքսիկայի նախագահից լրտեսվել էին նաև երկրի մի շարք նախարարներ, ինչպես նաև 2012 թվականին Մեքսիկայի գործող նախագահը, ով այն ժամանակ դեռ թեկնածու էր։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նման գործողություններն անթույլատրելի են, անօրինական և հակասում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին։ Արտգործնախարարությունը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այս գործով հետաքննություն սկսել։