Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում ինքնաթիռ է անհետացել։ Հայտնի է որ ինքնաթիռում եղել են 14 հոգի։ Կոմերցիոն այս չվերթը առավոտյան պետք է ավարտվեր Կոնստիտուսյոն քաղաքում, սակայն ինքնաթիռն այդպես էլ վայրէջք չի կատարել նշված վայրում։
Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, անձնակազմի հետ կապն ընդհատվել է թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռն անհետացել է «Օկտավ» մերձարևադարձային փոթորկի գոտում, ինչն, ըստ մասնագետների, դարձել է ինքնաթիռի հնարավոր կործանման պատճառ։