Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է ձերբակալել աշխարհի ամենաազդեցիկ հանցագործներից մեկին և երկրի թիվ մեկ նարկոբարոն, «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին «Էլ-Չապո» («Կարճահասակ») Գուսմանին։
Գուսմանին բռնելու համար իշխանությունները գործի են դրել ծովային հետևակի զինվորներին։ Փետրվարի 22-ի առավոտյան նրանք նարկոբարոնին գտել են Մասալտան հանգստյան գոտում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Գուսմանին ձերբակալել են առանց որևէ կրակոցի և մայրաքաղաք են տարել ուղղաթիռով։
Բացի այդ, գործողություններին մասնակցել են նաև թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչությունն ու ԱՄՆ դաշնային մարշալների ծառայությունը։ Պաշտոնական Վաշինգտոնի համար Գուսմանը պակաս նշանակություն չունի, քան Մեխիկոյի, քանի որ հենց «Սինալոա» թմրակարտելն է համարվում ԱՄՆ թմրանյութերի գլխավոր փոխադրողը։