տուն Աշխարհ Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

209
0

Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է լատինամերիկյան այս երկրի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպեսը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր մենք արդեն ունենք կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը»,-ասել Է նա: Պաշտոնյայի խոսքով՝ պացիենտի վիճակը կայուն Է, նա վիրուսի հարուցած հիվանդությունը «թեթեւ ձեւով» Է տանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: