Մեքսիկացի հայտնի նարկոբարոն Նասարիո Մորենոն երեկ «կրկին» սպանվել է։ Բանն այն է, որ Մեքսիկայի իշխանությունները 2010 թվականին հայտարարել էին, որ վերացրել են հայտնի հանցագործին։ Սակայն երեկ հայտնի է դարձել, որ նարկոբարոնն իրականում ողջ է եղել այս տարիներին և սպանվել է միայն երեկ՝ փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նարկոբարոնի սպանության մանրամասները չեն ճշտվում։ Նրա մահվան մասին հայտնել է La Voz de Michoacan պարբերականը, որը հրապարակել է նրա դիակի լուսանկարները։
Այս տարվա սկզբից աշխարհի ամենաքրեածին երկրներից մեկի՝ Մեքսիկայի իշխանությունները նոր թափով են սկսել պայքարել նարկոկարտելների դեմ՝ սպանելով և ձերբակալելով մի շարք պարագլուխների։