Մեքսիայում փրկարարներին հաջողվել է հայտնաբերել երկու օր առաջ անհետացած ինքնաթիռը: Օդանավում գտնվող բոլոր 14 ուղևորները զոհվել են։
Այ մասին գրել է տրանսպորտի նախարար Խերարդո Ռուիս Էսպարսան Twitter-ի իր միկրոբլոգում։ «Cessna Caravan ինքնաթիռի 13 ուղևորներն ու օդաչուն հայտնաբերվել են: Ցավոք, բոլորը զոհվել են»,- ավելացրել է նախարարը: