Կիրակի օրը ավտոճանապարհային միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ։ Վերակրուս նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով ուղևորատար ավտոբուսն այրվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Առնվազն 4 մարդ վիրավորվել է ավտովթարի հետեւանքով։ Բախման պատճառները հայտնի չեն։