տուն Հասարակություն Մեքենան՝ անցումի վրա. պատահար՝ Խանջյանում

Մեքենան՝ անցումի վրա. պատահար՝ Խանջյանում

168
0

Ապրիլի 26-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Հ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարեր: