Ամերիկյան լրատվամիջոցներն հաղորդել են, որ Իլինոյս նահանգի Էդիսոն քաղաքի բնակիչ Ջուզեպե Անելին իր մեքենայում հայնաբերել է ավելի վաղ գնված վիճակախաղի տոմսը, որը նրան մեկ միլիեն դոլար է պարգևել:
Mysuburbanlife կայքի փոխանցմամբ, Ջուզեպեն մեքենան լիցքավորելիս կայարանում գտնվող տերմինալում ստուգել է տոմսը, որից հետո համակարգը նրան տեղեկացրել է, որ տոմսը շահող է: Ջուզեպեի զարմանքն էլ ավելի մեծ է եղել, երբ համացանցում վիճակախաղի անցկաման կայքում իմացել է շահած գումարի չափի մասին: Անելիները պատրաստվում են ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող ամենամյա վճակախաղի արդյուքնում շահած գումարով փակել հիփոթեկային վարկն ու մուծել երեք երեխաների ուսման վարձերը:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ այսպիսի օրինակները եզակի չեն: Մարդիկ շատ հաճախ մոռանում են ստուգել իրենց տոմսերը, ինչի արդյունքում հաղթողների գումարները փոխանցվում են այլ մարդկանց կամ հիմնարդամների: